Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 27.03.2018 - 11.04.2018 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն արտաբյուջետային միջոցների հաշիվ բացելու թույլտվություն տալու և այդ հաշվում գումարների մուտքագրման ու ծախսերի իրականացման կարգը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին մատուցված բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայություններից ստացված (ներառյալ՝ համավճարի և սոցիալական փաթեթի շրջանակներում ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող) միջոցների մուտքագրման կարգը և ծախսման ուղղությունները, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման պատվերի տեղադրման և դրա կատարողականի վերաբերյալ դրույթներ: 2 1 0 8522