Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 06.05.2021 - 27.05.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կախված տեղանքի առանձնահատկություններից ըստ 14 խոշոր գետավազանների ջրի որակի նորմերը սահմանվել են դեռևս 2011թ. համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշման: Հաշվի առնելով տարիների ընթացքում ջրի որակի վրա մարդածին և բնածին ազդեցությունները` ջրի որակի էկոլոգիական նորմերի թարմացումն անհրաժեշտություն է: Սևանա լիճը որպես ռազմավարական նշանակություն ունեցող քաղցրահամ ջրային էկոհամակարգ պահպանելու համար անհրաժեշտ է առանձին հավելվածով սահմանել Սևանա լճի ջրի որակի էկոլոգիական նորմերը: 6 0 0 6145