Լրամշակման փուլում է Քննարկվել է 25.05.2017 - 09.06.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016թ. դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) ընդունմամբ: Բացի դրանից, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 133-րդ կետով հանձնարարված է` սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով` 2018 թվականի հունվարի 1-ից սկսած մշակել և ներդնել (գործարկել)՝ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 2 0 0 10082