Քննարկվել է 18.12.2023 - 02.01.2024 «Գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով, մասնավորապես՝ սահմանվել են. 1) հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքը հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցնելու, պահպանելու և տնօրինելու հետ կապված հարաբերությունները, հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները, 2) հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված գույքի տնօրինման եղանակները: Մասնավորապես՝ սահմանվել է, որ հարկադիր կարգով որպես պետական սեփականություն վերցված և մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույքը ենթակա է տնօրինման հարկային մարմնի կողմից, իսկ 50 մլն դրամից ավելի արժողությամբ գույքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ 5 7 0 1818