Լրամշակման փուլում է Քննարկվել է 13.11.2019 - 28.11.2019 «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ձևավորել անապահով ընտանիքների կարողությունների զարգացման` նրանց ինքնաբավ դարձնելուն ուղղված և արժանապատիվ ու սեփական վաստակ ունեցող ընտանիք ձևավորելու, այդ ընտանքիների պետական աջակցությունից` երկարատև կախվածությունից ձերբազատվելու իրավական հենք: Վերացվում են նաև առկա տեխնիկական վրիպակները, որոշակի դրույթների դեպքում սահամանվում են նաև նոր հստակ մեխանիզմներ: Այս նպատակով նաև 2021 թվականից վերացվում է նպաստների տեսակներից մեկը՝ հրատապ օգնությունը, որին փոխարինում է ընտանիքի կայուն եկամտի ձևավորման դրամագլուխը: 5 0 0 11128
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.06.2017 - 17.07.2017 ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն), որով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որևէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաև այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե̀ անապահովության, թե̀ բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաև նպաստ, իսկ երկրորդ դեպքում խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն: 2 0 0 11049
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.05.2017 - 14.06.2017 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն օրենքի ընդունմամբ (ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ին): Միաժամանակ, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 121-րդ կետով նախատեսվում է ընդլայնել սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունները` ներդնելով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 2 0 0 10010