Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.08.2019 - 03.09.2019

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմամբ: Սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ Հայաստանի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ «հինգ տարվա ընթացքում» արտահայտության և «Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելն ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:» նախադասության մասով, ճանաչվել է Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր: Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում: Ներկայացվող նախագծով առաջարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման պահանջներին: Նախագիծն ընդունվելու դեպքում կավելանան հաշմանդամության զինվորական կենսաթոշակների ֆինանսավորմանն ուղղվող պետական բյուջեի ծախսերը: Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկեու համար անհրաժեշտ համապատասխան ցուցանիշների (զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` 5 տարի անց զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման) պատճառական կապ սահմանելու (որոշելու) համար դիմող նախկին զինծառայողների թվի և նրանց զբաղեցրած զինծառայության պաշտոնի և ունեցած զինվորական կոչման վերաբերյալ) կանխատեսման անհնարինության (բացակայության) պատճառով պետական բյուջեի լրացուցիչ ծախսերի գնահատականը տալ հնարավոր չէ: Իրավական ակտի կիրառման արդյունքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 12.07.2019թ. ՍԴՈ-1475 որոշմանը:    
3 7493

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.01.2018 - 07.02.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2013 թվականի հունվար ամսից առկա է եկամտային հարկի անձնավորված հաշվառում, նպատակահարմար է պահանջվող տեղեկատվությունը ստանալ հարկային մարմնի կողմից վարվող անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից:   Ներկայացվող նախագծով առաջարկվում է խնդրո առարկա դրույթից հանել աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում աշխատած լինելու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում կկրճատվի աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու համար դիմելու դեպքում կենսաթոշակառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:      
0 9336

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 27.06.2017 - 12.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակի գործերը վարելու կանոնները: ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գործերը վարելու կանոնները: Ընդ որում, սահմանված կանոնների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ կենսաթոշակի (նպաստի) գործում ներառվող տեղեկատվությունը ձևավորվում է (պահվում է) թղթային կրիչով: Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր անգամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելիս, կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս և այլ դեպքերում տպվում է համապատասխան հաշվարկ-կարգադրություն, որը կցվում է կենսաթոշակի (նպաստի) գործին: Առկա ընթացակարգերը ռեսուրսատար են (թուղթ և համապատասխան նյութեր՝ տպելու համար, հետագա ծախսեր՝ դրանց պահպանման համար): Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի (նպաստի) վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին, խնդրահարուց է ներկայացված փաստաթղթերը կենսաթոշակի (նպաստի) թղթային գործին կցելը։  Ներկայացվող նախագծով, հաշվի առնելով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ընձեռած հնարավորությունը, սահմանվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։ Իրավական ակտի ընդունման դեպքում կկրճատվի կենսաթոշակի և նպաստի գործում փաստաթղթային կրիչով պահպանվող տեղեկատվությունը:
0 8614