Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 14.10.2024 - 29.10.2024

«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որը ներառված է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումներում:  Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ նպաստելով համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում: Սփյուռքի անհատների փորձի, գիտելիքների, կապերի և գաղափարների ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում նոր հեռանկարներ կստեղծի Հայաստանի միջազգային իմիջի փոփոխության և տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար: Արտերկրյա ստարտափ և կորպորատիվ մշակույթի փորձի և կարողությունների ներմուծումը հայաստանյան տնտեսական միջավայր՝ կապահովի հայկական տեխնոլոգիական ոլորտի բազմազանությունը՝ հարստացնելով այն արդի տեխնոլոգիական լուծումներով և մոտեցումներով:
0 519

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.01.2023 - 08.02.2023

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված է «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքից հանել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի մշակման համար հիմք հանդիսացող լիազորող նորմը։
0 2978

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.10.2019 - 17.10.2019

«ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի մասին» ՀՀ կառավարության որոշում ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրման ուղղությամբ առաջնային աջակցության պետական ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու  նպատակով, ինչպես նաև ուղղորդում և խորհրդատվություն տրամադրել և՛ կամավոր, և՛ հարկադիր վերադարձածներին։
0 15774

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.09.2018 - 19.09.2018

«Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Նախագծով առաջարկվում է հաստատել 2019թ.-ին Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվելիք զբաղվածության պետական ծրագրերը և դրանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի և տարածքների:
1 9952