Քննարկվել է 30.08.2017 - 15.09.2017 <<Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <<Պետական գույքի կառավարման 2018-2020 թվականների ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ընդունել պետական գույքի կառավարման եռամյա ծրագիր /այսուհետ` Ծրագիր/, որով սահմանվում է պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները, սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով: Ծրագրի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2018-2020թթ.-երին իրականացվող միջոցառումները, գործարքները, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից, ծրագրային ժամանակահատվածի ընթացքում, ներդրումային պարտավորությունները, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությաամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշները: 0 0 0 9447
Քննարկվել է 10.03.2017 - 26.03.2017 <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծ Մշակվել է <<Պետական գույքի կառավարման 2015-2017 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի հաշվետվության մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որով ներկայացվում է 2016 թավականին, եռամյա ծրագրով նախատեսված, պետական գույքի կառավարման ոլորտում իրականացված միջոցառումների և գործարքների ամփոփում: 0 0 0 9486