Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024 «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը բարձր տեխնոլոգիական ոլորտի համար պետական աջակցության գործիքակազմի սահմանումն է, ինչպես նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (գիտահետազոտական՝ R&D) աշխատանքների մասով գործող հարկային արտոնությունների շրջանակի վերանայումը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջանցիկ զարգացման համար ձևավորել բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման և աջակցության նոր մոտեցումներ, որոնք մի կողմից Հայաստանը գրավիչ կդարձնեն Հայաստան տեղափոխված ՏՏ ընկերությունների և մասնագետների համար, մյուս կողմից տեղական ընկերություններին կդարձնեն ավելի մրցունակ: Ակնկալվում է նաև, որ այն խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացման համար: 20 8 11 4365
Քննարկվել է 20.07.2018 - 05.08.2018 Տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի N 766-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Որոշման նախագծի համաձայն սահմանվում է տնտեսության, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ծրագրերի իրականացման գործընթացում զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների՝ բյուջետային ֆինանսավորման գործիքներով պետական աջակցության իրականացման կարգը: 2 0 1 7603