Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.02.2024 - 28.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ օրգանական պարարտանյութերի, պարաֆինային յուղերի, ֆերոմոնների, մանրէակենսաբանական միջատասպան պատրաստուկների, բույսերի աճի խթանիչների, բույսերի կենսաբանական ակտիվ նյութերի, բույսերի պատվաստանյութերի, կենդանի օրգանիզմների (մանրէների) պարունակությամբ ազդող նյութով պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման համար կսահմանվի ավելի պարզ ընթացակարգ, որի հիման վրա վերջիններիս համար կտրվի ներմուծման և արտահանման եզրակացություն, հետևաբար, նախագծով տրված իրավակարգավորումը կարող է խթանել գյուղատնտեսության զարգացման բնականոն ընթացքը, կկանխվի բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմերի ներթափանցումն ու տարածումը, ինչպես նաև սննդամթերքի անվտանգությանը սպառնացող իրավիճակների կանխարգելումը։  Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է գյուղացիական տնտեսություններում ժամանակին ապահովել կենսաբանական ծագման պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկը, ինչպես նաև խթանել ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեությունը՝ զարգացնելով տնտեսվարող սուբյեկների ձեռնարկատիրական գործունեությունը։
5 2619