Քննարկվել է 03.10.2018 - 18.10.2018 Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ Հաշվի առնելով այն, որ դատավճիռը կայացնելու պահին տասնվեց տարին չլրացած անձանց կամ հղի կանանց կամ խնամքին մինչև ութ տարեկան երեխա ունեցող անձանց նկատմամբ կալանք պատժատեսակը չի կիրառվում, նախագիծը հնարավորություն է ընձեռում այն դեպքերում, երբ Քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով նախատեսված ամենամեղմ պատժատեսակը կալանքն է, և դատարանը համաչափ չի համարել ազատազրկում պատժատեսակի կիրառումը, նշանակել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ: 2 1 0 7524