Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.10.2024 - 14.11.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացը պարզեցնելու, ինչպես նաև «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելու պահանջից (Օրենքն ընդունվել է 2023 թվականի նոյեմբերի 22-ին, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից)։ Նախագծով առաջարկվող կարգավորումների համաձայն հայտերի ընդունման գործընթացը տարանջատվել է պայմանագրերի կնքման գործընթացից։ Հայտերը ընդունվում և ուսումնասիրվում են նախապես, որից հետո ձկան չափաքանակները հաստատող իրավական ակտի ընդունումից հետո լիազոր մարմնի կողմից իրականացվում է պայմանագրերի կնքման գործընթաց։ 3 3 0 877
Քննարկվել է 31.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի շարունակական կատարելագործման և զարգացման անհրաժեշտությամբ, ինչն ուղղված է ներկայումս Քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից դուրս իրականացվող մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացները թվայնացնելուն։ 1 4 0 930
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.07.2024 - 17.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Լոռու և ՀՀ Շիրակի մարզերի բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում 2023թ. դրությամբ բնակապահովման իրավունքը դատական կարգով վերականգնած և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամաններով հաստատված թվով 44 ընտանիքներին ուղղակի ֆինանսական աջակցության կամ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտությամբ, որոնց համար առկա չեն համապատասխան ընթացակարգեր։ Նախագծով կարգավորվում է Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման իրավունքի իրացումը և դատական ակտերով սահմանված պահանջների կատարումը: 1 1 0 900
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.06.2024 - 14.07.2024 ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման և տեղեկատվության տրամադրման իրավահարաբերությունները ներկայումս կարգավորմվում են «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն ՀՀ կառավարության որոշմամբ, որի Հավելված N 1-ով սահմանվում է տեղեկատվության պարբերական թարմացման պայմանագրի ձևը։ Վերջինիս 2-րդ կետի 2.1-ին ենթակետի համաձայն Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում, սակայն բացակայում է դրա իրավակարգավորման հիմքը, ինչպես նաև և 3-րդ կետի 3.1 ենթակետի համաձայն տեղեկատվության տրամադրման վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կետերը ներկայումս կարգավորվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Կոմիտեի կողմից տվյալների տրամադրման թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման միտումները, անհրաժեշտություն է առաջացել նոր իրավակարգավումների, մասնավորապես Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվությունը տրամադրվելու է նաև e-cadastre.am կայքի միջոցով: 12 3 0 1146
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.06.2024 - 19.06.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծերի փաթեթի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ փոխարկելի փոխառության պայմանագրերի կնքման և կատարման համար: Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով փոխարկելի փոխառության պայմանագրի հասկացությունը և դրա կիրառման հիմնական պայմանները` հիմք ընդունելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ ձևավորված գործարար պրակտիկան: Մասնավորապես առաջարկվում է սահմանել, որ Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և տոկոսների կամ դրանց մի մասի վճարուման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր): Առաջարկվում է նաև սահմանել, որ փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը պետք է սահմանված լինի պայմանագրի կնքման պահին: Առաջարկվում է նաև կանոնակարգել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և բաժնետիրական ընկերությունների կողմից փոխարկելի փոխառության պայմանագրի կնքման մասին որոշման կայացման և դրա հիման վրա բաժնետոմսերի/բաժնեմասի տրամադրման կարգը: Նախագծի ընդունմամբ կստեղծվեն ՀՀ ընկերություններում ներդրումներ կատարելու համար լրացուցիչ գործիքներ: Այդ գործիքների իրավական կարգավորումը կնպաստի ներդրումների և ներդրողների ներգրավմանը, փոխարկելի փոխառության պայմանագրի կողմերի միջև ծագող հարաբերությունների հստակ կարգավորմանը, իրավահարաբերությունների կայունությանն ու կանխատեսելիությանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում: 8 5 0 1988
Քննարկվել է 01.05.2024 - 22.05.2024 «Հայաստանի Հանրապետության կենդանիների կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի և հայտի օրինակելի ձևերը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի ընդունմամբ կանոնակարգվի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ, վտանգված կամ անհետացման եզրին գտնվող արժեքավոր կենդանատեսակների օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։ 2 5 0 1552
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.03.2024 - 30.03.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 768-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 2021 թվականի հունիսի 22-ին ընդունվել էր «Փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագրի օրինակելի ձևն ու կնքելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2016 թվականի հունիսի 7-ի թիվ 598-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 768-Ն հրամանը։ Քանի որ Փրկարար ծառայությունը այժմ հանդիսանում է Ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին, անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել թիվ 768-Ն հրամանը, ինչի նպատակով էլ նախատեսվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2021 թվականի հունիսի 22-ի N 768-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանը։ 1 4 0 1733
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.02.2024 - 23.02.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Իրականացման նպատակն է՝ Ստեղծել պայմաններ ՀՀ գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագրերի միջոցով գնումների մասնակիցների համար առավել նպաստավոր պայմաններով ֆինանսավորման հնարավորություններ ստեղծելու համար։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն են՝ Լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում, սահմանելով, որ. Ընտրված մասնակիցն իրավունք ունի գնման պայմանագրի կնքումից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 48-րդ գլխով սահմանված դեպքերում և կարգով կնքել գնման պայմանագրից ծագող դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման (ֆակտորինգի) պայմանագիր, Նման պայմանագրի կնքման դեպքում ֆինանսական գործակալը պարտավոր է պատվիրատուին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը ֆակտորինգի պայմանագրի կնքման պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 898-րդ հոդվածով սահմանված կարգով, Պատվիրատուն կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության խնդրանքով՝ ֆինանսական գործակալը, պարտավոր է երեք աշխատանքային օրվա ժամկետում նրանց ապացույց ներկայացնել այն մասին, որ դրամական պահանջի զիջումը ֆինանսական գործակալին իրականում տեղի է ունեցել: Եթե ֆինանսական գործակալը չի կատարում այդ պահանջը, տվյալ պահանջով վճարումն իրականացվում է ընտրված մասնակցին` ի կատարումն վերջինիս հանդեպ ունեցած պարտավորության, Ֆինանսական գործակալն իրավունք ունի պատվիրատուից կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից պահանջել և ստանալ Ֆակտորինգի պայմանագրի առարկա հանդիսացող պահանջի համար հիմք հանդիսացած գնման պայմանագրի, ներառյալ դրա կատարման վերաբերյալ տեղեկատվություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի, Ֆակտորինգի պայմանագրի կնքման մասին ծանուցում ստացած լինելու դեպքում լիազորված մարմինը վճարումը կատարում է ֆինանսական գործակալին: 4 7 0 2038
Քննարկվել է 19.12.2023 - 04.01.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիփոթեքի եռակողմ պայմանագրի կնքման գործընթացը դարձնել առավել դյուրին, արագ և պայմանագրի կողմերի համաձայնության դեպքում՝ ստորագրված աշխարհի ցանկացած վայրում: 12 6 3 2423