Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.04.2024 - 15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­տակը ոսկյա իրերի օտարման գործարքների՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնների վերանայումն է՝ ոսկեգործության ոլորտի զարգացման համար նպաստավոր հարկային միջավայր ձևավորելու ակնկալիքով:
1 1727

Քննարկվել է 13.12.2023 - 28.12.2023

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով Հայաստանի Հանրապետության համար նախատեսվում է ոչ սակագնային քվոտա՝ 1200 կգ - թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ  7107 00 000 0, 7108-ից, 7109 00 000 0, 7110 և 7111 00 000 0 ծածկագրերին դասվող/, 5000 կգ – արծաթ՝ չմշակված տեսքով /ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7106-ից/։ Անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից թանկարժեք մետաղների կամ թանկարժեք մետաղներով պատված մետաղների արտահանման լիցենզավորման ընթացակարգը:  
0 1844

Քննարկվել է 08.12.2023 - 24.12.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի թիվ 35-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն գործող իրավական կարգավորումներին, ինչպես նաև նույն ոսկյա իրերը և զարդերը /ԱՏԳ ԱԱ 7113-7115 ծածկագրերին դասվող, որոնք գերազանցում են 875-րդ հարգը/ կներառվեն ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների ցանկում։
0 1967

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ոսկու, պլատինի և պալադիումի արտահանման գործընթացը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն՝ սահամնելով պետական տուրք տրամադրվող լիցենզիաների համար։
0 1792

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 08.11.2022 - 23.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 197-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2022 թ փետրվարի 17-ի թիվ 197 որոշմամբ սահմանված քվոտաների բաշխման ժամկետը լրացել է ս/թ սեպտեմբերի 15-ին, սակայն դեռևս առկա է մնացորդ, ինչպես նաև տվյալ մնացորդի նկատմամբ պահանջարկ, առաջարկվում է որոշման մեջ կատարել փոփոխություն՝ քվոտաների բաշխման ժամկետի երկարաձգման նպատակով։
0 2627

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.12.2021 - 13.01.2022

«ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԿԱՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐՈՎ ՊԱՏՎԱԾ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՎՈՏԱ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանի կարգով մաքսային տարածքից դուրս վերամշակման  նպատակով թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների նկատմամբ քվոտա սահմանելու անհրաժեշտությամբ։
0 4024