Քննարկվել է 09.04.2024 - 24.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի՝ լիազորող նորմ սահմանելու պահանջներից, ինչպես նաև Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 02.05.2023թ. կայացած նիստի NԿԱ/121-2023 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականի ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու գործընթացի ապահովման նպատակով իրավական հիմք ստեղծելու հարցի վերաբերյալ տրված առաջարկությունից։ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու նպատակով ջրերը ջրօգտագործողներին անհատույց մատակարարելու գործընթացի կարգավորումը՝ կառավարության լիազորության շրջանակներին վերապահելուն: Միաժամանակ գարնանը՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում կանխարգելից միջոցառումների իրականացման, որոնցից հիմնականը ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառուցվածքներում կուտակված ջրային ռեսուրսների լիցքաթափումն է, նշված գործընթացը հիմնականում համընկնում է ոռոգելի աղակալված հողերի լվացման և ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու ժամանակաշրջանին։ Սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ռեսուրսի հավասարակշռված էկոլոգիական վիճակի խախտում և հաճախ առաջանում է մակերևութային ջրային ռեսուրսների նվազում, որը կարող է հանգեցնել ջրային ռեսուրսի հյուծմանը։ Դրանով պայմանավորված տեխնիկական հնարավորությունների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բավարար ջրային ռեսուրս ունեցող գետավազանից կամ ջրավազանից ջրալրում կատարել և ջուրը տեղափոխել մեկ այլ տարածք։ Նշված գործընթացը հնարավոր է իրականացնել օրինակ՝ ոռոգման ժամանակաշրջանից դուրս ջրալրում կատարելով՝ առանց ջրօգտգագործողներին ջուր մատակարարելու։ Առաջարկվում է նման դեպքերում կառավարությանը լիազորել որոշում կայացնելու առանց ջրօգտագործման թույլտվության առկայության, գործընթացը ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի հետ համաձայնեցնելով, քանի որ նման իրավիճակում պահանջվում է հրատապ որոշումների կայացում և սահմանված ժամկետների առումով հնարավոր չէ պահպանել ջրօգտագործման թույլտվություն ստանալու ընթացակարգը։ «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ կառավարությանը օրենքով լիազորություն է տրվում ոչ միայն ռազմավարական ծրագրեր այլ նաև հայեցակարգեր ու այլ հեռանկարային ծրագրեր սահմանելու։ 0 4 0 1336
Քննարկվել է 04.01.2024 - 24.01.2024 Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը հաստատելու մասին Ծրագրի իրականացման նպատակը գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքի չորս բնակավայրում մակերեսային ոռոգումից արդիական համակարգերով ոռոգմանն անցումն է։ Ծրագրով նախատեսվում է խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքում ստեղծել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ճնշումային փակ ցանցով կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի համար պիտանի՝ մաքուր ջուրը մոտեցնելով հողակտորներին: 9 0 0 2774
Քննարկվել է 14.07.2023 - 30.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի արդյունավետ կառավարման և կայունզարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմանանհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեությանմիջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N1 հավելվածի «Տարածքայինկառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 78-րդ կետի 78.1 միջոցառմանպահանջից: Հայեցակարգի մշակումը պայմանավորված է հանրապետությունում ոռոգման համակարգերիկառավարման արդյունավետության բարձրացման և կայուն զարգացմանն ուղղված մեխանիզմներիառաջադրման հրամայականով։Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում ընդունվել և գործում են ոռոգման համակարգիզարգացմանն ուղղված մի շարք իրավական ակտեր, որոնցում ամրագրվել է ոլորտում պետության կողմիցիրականացվող քաղաքականությունը: Վերը նշված իրավական ակտերը կարգավորում են ոռոգմանհամակարգի կառավարումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության հիմունքները, ինչպեսնաև պետական և այլ մարմինների հետ դրանց փոխհարաբերությունների սկզբունքները:Անհրաժեշտություն է առաջացել վերագնահատել ոլորտը, որպես պետության անվտանգությանռազմավարական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական զարգացման երաշխիք: 2 4 2 2492
Քննարկվել է 13.08.2021 - 28.08.2021 <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքում լրացումներ կատարելու մասին>> օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: 0 1 0 6854
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 04.10.2017 - 20.10.2017 ՋՐԱԽՆԱՅՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ջրախնայող տեխնոլոգիաների ներդրման հայեցակարգում ներկայացվում է նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հնարավորինս նվազագույնի հասցնել ջրօգտագործման ծավալները, նվազեցնել ջրակորուստները, կօժանդակի ջրային ռեսուրսների պահպանությանը, դեգրադացված էկոհամակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների շարունակական և արդյունավետ օգտագործմանը, կայուն կառավարման ապահովմանը, ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման պետական քաղաքականության վերանայման>>ը և տեխնոլոգիական լուծումների սահմանմանը: 5 3 0 9106