Քննարկվել է 04.05.2021 - 19.05.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ կհստակեցվի ՀՀ քրեական օրենսգրքի 324 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դիսպոզիցիան, հիշյալ հոդվածի շրջանակներում քրեական պատասխանատվություն կսահմանվի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հափշտակության, ինչպես նաև շորթման համար՝ այդպիսով ապահովելով իրավական որոշակիությունը և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումը: 9 2 3 6682