Քննարկվել է 15.07.2024 - 30.07.2024 ՀՀՇՆ «ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը տարածվում են 1520 մմ ռելսամիջի ընդհանուր օգտագործման քառասռնի վագոնի սռնից ռելսի վրա ոչ ավել, քան 245 կՆ (25 տուժ) բեռնվածքի, ութասռնի վագոնի 103 կՆ (10.5 տուժ) գծային բեռնվածքի տակ և գնացքների՝ մարդատար - մինչև 200 կմ/ժ (ներառյալ), բեռնատար – 120 կմ/ժ (ներառյալ), բեռնատար արագընթաց և սառնարանային – մինչև 160 կմ/ժ (ներառյալ) երթևեկության արագություններով նոր երկաթուղիների, լրացուցիչ (երկրոդ և հաջորդ) գլխավոր ուղիների նախագծման և կառուցման, գոյություն ունեցող ընդհանուր օգտագործման ուղիների, 750մմ ռելսամիջի նոր և գոյություն ունեցող վերգետնյա արտաքին և ներքին երկաթուղիների նախագծման, վերակառուցման և հիմնանորոգման վրա: Սույն շիանարարական նորմերը կարող են կիրառվել ընդհանուր օգտագործման ներքին երկաթուղային մատույցային ուղիների նախագծման, կառուցման ու վերակառուման համար: Սույն շինարարական նորմերի պահանջները չեն տարածվում արտակարգ իրավիճակների հետևանքով քանդված գծերի վերականգնման և արգելագոտիների ժամանակավոր շրջանցումների կառուցման, ինչպես նաև հանքարդյունաբերության ստորգետնյա ուղիների, արտադրության տեխնոլոգիական գործընթացի հետ անմիջականորեն կապված աշխատանքային ուղիների, շահագործման ժամանակ հատակագծում և երկայնական պրոֆիլում տեղափոխվող ուղիների (հանքերում հանքախորշի ուղիներ, թափոնային ուղիներ, շահագործվող տորֆային հողերի վրա տեղաշարժվող ուղիներ) նախագծման վրա: 3 2 0 887
Քննարկվել է 27.04.2023 - 13.05.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2062-Ն որոշմամբ՝ անշարժ գույքի կադաստր վարող մարմնին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկություններ ներկայացնելու կարգում լրացվում է ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու կարգավորումները: 2 5 0 2417
Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023 «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Քանի որ արժեքային առումով շինության մաս կազմող՝ հարթակները, բաց պատշգամբները, ծածկերը, արտաքին աստիճանահարթակներն ու աստիճանավանդակները, հարթ տանիքները տարբերվում են հիմնական շինության արժեքից, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում կատարելու դրանց տարբերակված գնահատություն, իսկ ներկայումս չգնահատվող առանձին հարթակներն ու հենապատերը գնահատել և նույնպես ընդգրկել հարկման բազա։ 1 9 1 3303
Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 3 7 0 2792
Քննարկվել է 10.03.2023 - 25.03.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-569-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման իրականացմամբ: 0 6 0 2980
Քննարկվել է 17.01.2023 - 01.02.2023 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Շինարարական հրապարակների պատշաճ կազմակերպման , քաղաքաշինական ընթացիկ խնդիրների կարգավորման ապահովում, քաղաքացիների բողոքների բավարարում: 8 3 2 3134
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.10.2022 - 26.10.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 229 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ներկայացումը պայմանավորված է գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտերը (իրավական ակտերի դրույթները) ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ: 2 3 0 3088
Քննարկվել է 29.09.2022 - 14.10.2022 «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բազմաբնակարան շենքի կառավարման ոլորտում` պետական կառավարման լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանում և տարանջատում, բազմաբնակարան շենքի կառուցումից հետո կառուցապատողի կողմից շենքի կառավարման մարմնին փոխանցվող փաստաթղթերի շրջանակի սահմանում, բազմաբնակարան շենքի կառուցումից և բնակարանների վաճառքից հետո ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը կառուցապատողի կողմից շենքի սեփականատերերին փոխանցման հետ կապված հարցերի կանոնակարգում, բազմաբնակարան շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի (հատկապես՝ Շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված ինժեներական ենթակառուցվածքների, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումների տեղադրման տարածքների) տնօրինման առանձնահատկությունների և սահմանափակումների սահմանում: 22 1 1 4475
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 23.05.2022 - 07.06.2022 «ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԵՆՔԻ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԵՂԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նախանշել բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում անձանց կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին սպառնացող վտանգի վերացմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և իրականացման հիմնական միասնական մոտեցումները, միաժամանակ հնարավորություն ընձեռելով համայնքների ավագանիներին՝ սահմանել այլ պայմաններ և առանձնահատկություններ: 4 0 0 3629