Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 13.03.2024 - 28.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 735-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱ­ՍԻՆ Նա­խագծով առաջարկվում է հստակեցնել սահմանային շերտ մուտքի հետ կապված հարբերությունները: Մասնավորապես, կհստակեցվեն սահմանային շերտ մուտքի տեղերում տեղադրվող նախազգուշացնող նշանի նմուշը սահմանումը և սահմանային շերտ մուտք (ելք) գոր­ծելու նպատակով ներկայացված դիմումի քննարկ­ման և դրան պատասխան տալու ժամկետը:
0 1510

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.04.2022 - 26.04.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N771-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կանոնակարգել ԵՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնելիս օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի՝ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման գործընթացները՝ ԵՏՄ միջպետական համաձայնագրերին համապատասխան: Այս կարգավորումների առկայության պարագայում ոչ կիրառելի ներպետական օրենսդրության մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 771-Ն որոշումն ուժը կորցրած կճանաչվի:
0 4378

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.06.2021 - 25.06.2021

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N1565-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախ և առաջ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունմամբ, որի կարգավորման առարկան ընդլայնվել է և ներառել հիդրոֆտորածխածինները, որոնք ջերմոցային գազեր են: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Այս նպատակով ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների՝ օրենքով սահմանված պարտականությունների պատշաճ իրականացման, ինչպես նաև լիազոր պետական մարմնի գործառույթների իրականացման համար Կառավարության կողմից հաստատվում է կարգ՝ ըստ որի իրականացվելու է տնտեսավարողների կողմից ներկայացված հաշվետվությունների հաշվառում:
0 6144

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021

«ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի N591-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից։ Ուստի անհրաժեշտ է ապահովել ոլորտի նոր իրավակարգավորումներ, ինչպես նաև դրանց բարելավում՝ պայմանավորված ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների զարգացմամբ և որակական փոփոխությամբ:
0 4861

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.02.2021 - 04.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 397-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 397-Ն որոշման իրավակարգավորումները ոլորտային տեսանկյունից վերաբերում են բացառապես օզոնային շերտը քայքայող նյութերին, ինչը թերի կարգավորում է գործող օրենքի տեսանկյունից և այդ մասով հակասում է գործող իրավակարգավորումներին: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում ներդաշնակեցնելու գործող և նոր ընդունվող իրավական ակտերը և ապահովել արդյունավետ իրավակարգավորում:
0 4724

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.09.2020 - 25.09.2020

«Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվության էլեկտրոնային եղանակով տրամադրման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում առաքման թույլտվությունը (լիցենզիա, եզրակացություն) տրամադրվում է բացառապես թղթային տարբերակով, ինչը ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում բիզնեսի կազմակերպման համաշխարհային տեմպերին համարժեք չէ: Ուստի իրավական ակտի նախագծով փորձ է արվում կատարել քայլ առաջ՝ ապահովելով արագ, դյուրին և արդյունավետ իրավակարգավորում:
0 7881

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2020 - 15.09.2020

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի    N90-Ն որոշմամբ սահմանված են ԵՏՄ մաքսային տարածքով արտահանման և ներմուծման համար սահմանափակ տեղափոխման ենթակա օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, ինչպես նաև օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է: Այդ ցանկերում նշված են նաև նյութերի/արտադրանքների ծածկագրերն ըստ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, որոնցում տեղի են ունեցել փոփոխություններ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել Կառավարության կողմից սահմանված ցանկերում առկա ծածկագրերը համապատասխանեցնել ԵՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերին։
0 5637

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2020 - 18.07.2020

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 291-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 291-Ն որոշմամբ, հիմք ընդունելով  «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի 5-րդ հոդվածը, շրջակա միջավայրի նախարարությունը ճանաչվել էր լիազոր պետական մարմին՝ օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում։ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից հետո անհրաժեշտություն է առաջացել լիազոր պետական մարմին ճանաչել նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում։     Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում:
0 6330

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2020 - 18.07.2020

«ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը։ Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի փոփոխությունից (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի ընդունումից) հետո այդ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարության իրավասությունների մեջ նախատեսվել է նաև հիդրոֆտորածխածինների ցանկի սահմանումը։ Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության կողմից սահմանել հիդրոֆտորածխածինների ցանկը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ, համաձայն որի օրենքի (նոր շարադրմամբ՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի) կարգավորման առարկան ընդլայնվել է և այն, բացի օզոնային շերտը քայքայող նյութերից, ներառել է նաև հիդրոֆտորածխածինների գործածման բնագավառում իրավակարգավորումներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազեր և ևս վնասակար են օզոնային շերտի համար: Օրենքում ամրագրված նոր իրավակարգավորումները ներդաշնակեցված են Հայաստանի միջազգային պարտավորություններին, որոնք իրենց արտացոլումը պետք է գտնեն նաև ենթաօրենսդրական ակտերում: Օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն ՀՀ կառավարությունը հաստատում է կարգավորվող նյութերի (օրենքի իմաստով՝ օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների) ցանկը։  
0 5894