Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 05.09.2024 - 20.09.2024

ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՏԱԿԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն շինարարական նորմերը վերաբերում են բոլոր տիպերի և դասերի հիդրոտեխնիկական կառույցների (այսուհետ՝ ՀՏԿ) (այդ թվում՝ գրավիտացիոն, կամարային և որմնանեցուկային ամբարտակների, դիմհարային պատերի, շլյուզների և այլ կառուցվածքների, ինչպես նաև՝ ՀՏԿ-երի տեղակայման տարածքների բնական շեպերի և արհեստական ​​թեքությունների) հիմնատակերի նախագծմանը համաձայն ՀՀՇՆ 33-01-2022 շիննորմերի, ։ Սույն նորմերը չեն տարածվում ստորգետնյա ՀՏԿ-երի նախագծման վրա։ Սեյսմիկ տարածքներում, նստվածքային, ուռչող և կարստային գրունտների տարածման պայմաններում, ինչպես նաև՝ սողանքավտանգ և սելավավտանգ վայրերում շինարարության համար նախատեսված՝ ամբարտակներ նախագծելիս անհրաժեշտ է հաշվի առնել համապատասխան նորմատիվ փաստաթղթերում նշված պայմաններում կառույցներին ներկայացվող լրացուցիչ պահանջները։ Սույն շինարարական նորմերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համակարգի բաղկացուցիչ մասը և նախատեսված են պարտադիր կիրառման համար:
0 778

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.12.2021 - 31.12.2021

«Կեղտաջրի նստվածքի օգտագործմանը, հավաքմանը, փոխադրմանը, կուտակմանը, մշակմանը, օգտահանմանը և հեռացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Որոշման ընդունումը կապահովի կեղտաջրերի մաքրման արդյունքում առաջացած նստվածքի և տիղմի օգտագործումը, կնպաստի վերջիններիս անվտանգ հեռացմանը շրջակա միջավայր, կհանգեցնի ջրային ռեսուրսների պահպանությանն ու արդյունավետ կառավարմանը։
0 5951