Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.05.2021 - 15.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ, մասնավորապես կանոնակարգվել են նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նրա՝ միայն համամայր կամ միայն համահայր քույրերին ու եղբայրին հաշվի առնելու դեպքերը և դրա համար պահանջվող փաստաթղթերը։
0 4629

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.10.2020 - 16.11.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը ռազմական դրության պայմաններում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացի կանոնակարգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է դիմումը ներկայացրած ծնողին կամ նրա լիազորած անձին (եթե ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր)։ Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Այսպիսով ստացվում է, որ եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվել է ռազմական դրության ժամանակ հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողին, ապա երեխայի մյուս ծնողին նպաստ վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիր։ Հարցը բարձրացվել է հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողների ամուսինների կողմից՝ բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով:    
1 5818

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.10.2020 - 16.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է ի կատարումն Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 650-Լ որոշման Հավելված 1-ի 20.2-րդ կետի և միաժամանակ նպատակ ունի ապահովել ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020թ. հունիսի 25-ի ՀՕ- 340-Ն oրենքի կիրարկումը: Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքացու համար, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու պայմաններից հանել օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ ստացած չլինելու պահանջը այն դեպքում, երբ երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը։ Նախագծի ընդունման դեպքում կվերացվի երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, կթեթևանա շահառուների վարչական բեռը։    
0 6638

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2019 - 26.12.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմամբ: Անհրաժեշտություն է առաջացել նոր ծնված երեխայի հորից սերված երեխաների կարգաթիվը որոշելիս հաշվի առնել օրենքով նախատեսված՝ այդ երեխաներին հորը խնամքի հանձնման այնպիսի եղանակը, ինչպիսին է ծնողների փոխադարձ համաձայնությունը: Ներկայացվող նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի վերը նշված որոշման համաձայն` ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունը: Միաժամանակ առաջարկվում է  սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները (զավակները) հաշվի են առնվում, եթե ինչպես դատական կարգով, այնպես էլ նոտարական ակտով հաստատված է, որ անչափահաս տարիքում այդ երեխաների խնամքը իրականացրել է նոր ծնված երեխայի հայրը: Բացի այդ, նոր ծնված երեխայի հորից սերված երեխաները և զավակները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև, եթե դատարանի վճռով կամ ծնողների փոխհամաձայնեցմամբ (նոտարով հաստատված) այդ երեխաների բնակության վայրը սահմանվել է (որոշվել է) ըստ նրանց հոր բնակության վայրի կամ դատական կարգով հաստատված է երեխաների` հոր հետ բնակվելու (հոր բնակության վայրում բնակվելու) փաստը: Իրավական ակտի կիրառման արդյունքում ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշումը կհամապատասխանեցվի Սահմանադրական դատարանի 15.01.2019թ. ՍԴՈ-1438 որոշմանը:   
0 6939