Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.10.2023 - 17.10.2023

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N103-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով ամրագրված  կարգավորումը վերաբերում է հանրակրթական հաստատությունների շենքերի սենքերում անհրաժեշտ միկրոկլիմայի ապահովման խնդիրներին՝ այդ թվում օդորակման և սառնամատակարարման համակարգերի կիրառմանը՝ հիմքում դիտարկելով ՀՀՇՆ IV-12.02.01-04 հիմնական պահանջները:
0 1964

Քննարկվել է 29.11.2021 - 14.12.2021

«ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայումս հատակների վերաբերյալ գործում են նախկին ԽՍՀՄ-ի շինարարական նորմերը ՍՆիՊ III-10-75 «Տարածքների բարեկարգում», որոնք պարունակում են տարածքների բարեկարգման հնացած նորմեր, առաջացել է անհրաժեշտություն նախատեսել բարեկարգմանը ներկայացվող նոր պահանջներ՝ ներառյալ դրանց նախապատրաստումը կառուցապատման, աշխատանքներ բնահողի հետ, թաղամասային անցուղիների, մայթերի, հետիոտնի ուղիներ, հարթակների, բացօթյա սպորտային կառույցների սարքումը, հանգստյան տեղերի սարքավորումը և կանաչապատումը:
1 4504

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.07.2020 - 15.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 40-01.02- «ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ. ԱՐՏԱՔԻՆ ՑԱՆՑԵՐ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ ՀՀՇՆ 40-01.02- «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմերի նախագծում ներառված դրույթները կապահովեն Հայաստանի Հանրապետության բնակավայրերի, բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի արտաքին ցանցերի և կառույցների նախագծման արդի պահանջները, ներառյալ բնապահպանական և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, հաշվարկներին, պատրաստմանը, կառուցմանը և անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները` հաշվի առնլով հանրապետության երկրաբանական և բնակլիմայական պայմանները, կիրառվող շինանյութերի ֆիզիկամեխանիկական հատկությունները, արտաքին ջրամատակարարման ժամանակակից տեխնոլոգիաները, բնութագրերն ու առանձնահատկությունները, սանիտարատեխնիկական պայմանները, սանիտարահիգիենիկ և ագրոտեխնիկական պահանջները, ինչպես նաև անվտանգության սահմանված նորմերն ապահովելու պահանջները:
0 6149