Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.11.2017 - 08.12.2017

««Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ,««Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը 2015 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի 49-րդ լիագումար նիստում հաստատվել է ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման հաշվետվությունը (այսուհետ՝ Հաշվետվություն): Հաշվետվությամբ արձանագրվել են մի շարք խնդիրներ և բացեր, այդ թվում՝ հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալը (կամ այդպիսի մասնակցության կամ բաժնեմասի իրական շահառու լինելը), կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունը։ Նախագծերով լրացվում է նշված բացերը:
0 10275