Քննարկվել է 04.09.2023 - 20.09.2023 ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջոցառման գլխավոր նպատակը արտադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) մարզիչ-մանկավարժի, խմբակավարի, դասատուի (այսուհետ՝ մանկավարժական աշխատող)՝ պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը սահմանելն է։ Առաջարկվող կարգավորումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, կխթանվեն համակարգի զարգացման հնարավորությունները, կապահովվի մանկավարժների մասնագիտական զարգացման և կատարելագործման շարունակականությունը, կկատարելագործվեն հաստատությունների կառավարման մեխանիզմները։ 2 1 0 2815