Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.04.2024 - 22.04.2024

ՀՀ կառավարության 10.02.2022թ. № 155-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և լրացումներ ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի N 155-Ն որոշման հավելվածով հաստատված տեխնիկական կանոնակարգում նիկոտին չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ներառման, համապատասխանության գնահատման գործընթացի հետ կապված հստակեցման և արտադրության ժամանակ արգելված բաղադրիչների ցանկը լրացնելու մասով։
0 1751

Քննարկվել է 20.05.2021 - 05.06.2021

ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական  ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը  կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։
0 4810