Քննարկվել է 11.01.2024 - 26.01.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3208 90 190 9 ԵՎ 3208 90 910 9 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՀԱԾՈՅԱՑՄԱՆ ՏԱՐԱՆԵՐԻ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿԱՓԱՐԻՉՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱՔԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված լաքերի և ներկերի, որոնք նախատեսված են սննդի արդյունաբերությունում օգտագործվող պահածոյացման տարաների մետաղական կափարիչների արտադրության համար, 500 տոննայից ոչ ավելի ծավալով ներմուծումը ազատել մաքսատուրքի վճարումից։ 2 0 0 1520
Քննարկվել է 18.10.2023 - 03.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա: Ներկայումս Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ցեմենտների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 26 հավելվածով և N 17 հավելվածի N 3 աղյուսակով, իսկ սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի պահանջների նկատմամբ Որոշման N 11 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 18-ի թիվ 771-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 10-ի թիվ 1136-Ն որոշման մեջ, որով հաստատվել է ցեմենտներին, պորտլանդցեմենտային կլինկերին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը, և որի հիման վրա կազմվել է Որոշման N 26 հավելվածով սահմանված ստուգաթերթը: Հաջորդիվ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մայիսի 11-ի թիվ 692-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 10-ի թիվ 155-Ն որոշման մեջ, որով հաստատվել է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, և որի հիման վրա կազմվել է Որոշման N 17 հավելվածի N 3 աղյուսակով սահմանված ստուգաթերթը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N 916-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1647-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որի հիման վրա կազմվել է Որոշման N 11 հավելվածով սահմանված ստուգաթերթը, և հաստատվել է սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի նոր տեխնիկական կանոնակարգը: Ստուգումների հիմք հանդիսացող ստուգարերթերը պետք է պարունակեն արդիական իրավական ակտերով սահմանված բոլոր այն պահանջները, որոնց համապատասխանությունը կարող է զգալի նվազեցնել ստուգվող ոլորտում առկա ռիսկերը, ինչպես նաև նվազեցնել ոլորտներում կատարվող խաղտումների թիվը, մինչդեռ գործող ստուգաթերթում ամրագրված է իրավական ակտ և իրավական ակտի մասեր, կետեր, ենթակետեր, որոնք 2023 թվականի նոյեմբերի 07-ից և 14-ից, դեկտեմբերի 05-ից կփոխվեն և միաժամանակ կհաստատվեն նոր պահանջներ, ինչ էլ իր հերթին անհրաժեշտ է ամգրագել ստուգաթերթերում՝ կանխարգելելով ոլորտներում առաջացող ռիսկերը: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշմամբ հաստատված ստուգաթերթում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ սահմանելով արդիական իրավական ակտից հարցեր՝ ցեմենտների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի նկատմամբ ներկայացվող պահանջների ստուգման համար: Նախագծի ընդունման նպատակն է հաստատել ցեմենտների, սինթետիկ հիմքով լաքերի և ներկերի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ոլորտների նոր պահանջներ բովանդակող ստուգաթերթերը, որոնց միջոցով հնարավոր կլինի իրականացնել նշված ոլորտներում օրենսդրությամբ Տեսչական մարմնին վերապահված պատշաճ վերահսկողություն: 3 0 0 2119