Քննարկվել է 13.07.2022 - 28.07.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 601-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 601-Ն որոշմամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը համապատասխանեցնել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումներին, լուծել դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, ինչպես նաև վերացնել գործող կարգում տեղ գտած տեխնիկական վրիպակները: 2 2 0 3497