Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.02.2018 - 11.03.2018 «ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ներկայացվող Նախագծով առաջարկվում է` հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 159-րդ հոդվածի նորմը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում հանդիսացող փրկարար ծառայությանը տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը ենթակա մարմնի կարգավիճակ. հիմք ընդունելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի նորմը՝ օրենքով ամրագրել փրկարարական ծառայողների՝ արհեստակցական կազմակերպություն հիմնադրելու և ազատ կամքի դրսևորումով դրան մասնակցելու (անդամակցելու) իրավունքը: 0 1 0 9220