Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.10.2023 - 04.11.2023 <ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորող նորմին համահունչ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N399-Ն որոշման մեջ փոփոխություն և 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման մեջ փոփոխություն մասին» Կառավարության որոշման նախագիծը: Կարգը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և կարգավորվել են հիմնադրույթային փաստաթղթի և նախատեսվող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսուհետ՝ փորձաքննություն) իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացները, դրանցում առաջացող իրավական հարաբերությունները, ինչպես նաև այդ գործընթացներին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները: Կարգում ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»» ՊՈԱԿ-ի փորձաքննության իրականացման գործառույթները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։ 2 0 0 2450
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 15.02.2022 - 05.03.2022 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է 2018 թվականի ապրիլի 11-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՕ-313-Ն օրենքի 3-րդ հավելվածի և կառավարության 2021 թվականի նոյեմբերի 14-ի N1902-Լ որոշման 13.1 կետի պահանջներից։ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի շրջանակներում պարզեցվել են շրջակա միջավայրի ու մարդու առողջության վրա հնարավոր ազդեցություն ունեցող հիմնադրութային փաստաթղթի մշակման և նախատեսվող գործունեություն իրականացման նպատակով փորձաքննական եզրակացության տրամադրման հետ կապված գործընթացները։ 2 51 16 11089
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.10.2017 - 09.11.2017 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետությնա օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է`«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու և բնապահպանական փորձաքննության ոլորտում ինստիտուցիոնալ, կադրային և կառուցվածքային կատարելագործմանն ուղղված առաջարկություններով; 0 10879