Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 21.06.2022 - 07.07.2022

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՄՐՑԱՆԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ        ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695‑2022 հանձնարարականի՝ հիմք ընդունելով «Պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը: Որոշման ընդունմամբ  հնարավոր է դառնում Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար  գնահատման ու պարգևատրման ևս մեկ համակարգ ներդնել, որը կնպաստի  հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
0 4230

Քննարկվել է 03.08.2020 - 24.08.2020

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ 26 ՓԵՏՐՎԱՐԻ N 116 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 1998 թվականի 26 փետրվարի Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու մասին N 116 որոշումը չի պարունակում լիազորող նորմ, ինչը խնդրահարույց է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից:
0 5640

Քննարկվել է 22.11.2019 - 13.12.2019

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների, ինչպես նաև որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մրցանակներ շնորհել` սույն որոշման հավելվածում նշված կազմակերպություններին:
0 7086

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 07.03.2019 - 23.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի լրամշակված նախագիծ Հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագծի՝ 20.02.2019 - 07.03.2019թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը:
0 7268

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 20.02.2019 - 07.03.2019

«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության պետական մրցանակները և կարգավորել դրանց շնորհման, հանձնման հետ կապված հարաբերությունները:
0 7534

Քննարկվել է 07.12.2017 - 22.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի № 1313-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2017 թվականի սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային ունիվերսիադայում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը լրացուցիչ գումարի հատկացում՝ «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրի իրականացման համար:
0 8190