Քննարկվել է 06.06.2022 - 24.06.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի № 1268-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշուման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ մուտքի վիզա ստանալու մեկ միասնական ձևի դիմում-հարցաթերթիկ՝ անկախ այն հանգամանքից, թե օտարերկրացին որտեղ և ինչպես է դիմում (դեսպանությունում, E-VISA, սահմանին)։ Ներկայումս սահմանին դիմելու դեպքում օտարերկացին լրացնում է համառոտ դիմում, որը չի պարունակում այն բոլոր կարևոր տեղեկությունները, որոնք նույն օտարերկրացին պետք է լրացնի, եթե դիմի նախապես՝ E-VISA համակարգով։ Նախագծով հստակեցվում է, թե տվյալ կարգի իմաստով ովքեր են համարվում ընտանիքի անդամ և ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն այդ ազգակցական կապն ապացուցելու համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընտանեկան կապը հաստատելու համար մի շարք դեպքերում բավարար է միայն փաստաթղթի պատճենը՝ հետևյալ հիմնավորմամբ. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերականգնել ՀՀ պետական սահմանին մի շարք պետությունների քաղաքացիների ՀՀ մուտքի վիզա ստանալու հնարավորությունը, կատարելագործել և հստակեցնել վիզա ստանալու հետ կապված ընթացակարգերը։ 0 0 0 4200
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված՝ «մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տալիս և երկարաձգում են «Օտարերկրացիների մասին» օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի «ա» և «դ» կետերում նշված մուտքի վիզաների տեսակները: 0 0 0 3389
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նախատեսել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատված «Մեկ կանգառ» համակարգի էտալոնային մոդելին համապատասխան՝ պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա են տրամադրում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։ 0 0 0 3379