Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.10.2019 - 08.11.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 235-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կատարելագործել և միջազգային չափանիշներին համապատասխանեցել հաշվապահական հաշվառման կարգավորման ոլորտը:
0 8351

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 24.01.2017 - 08.02.2017

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3112-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսվում իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելու` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալու կամ պահանջելու կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելու համար` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության նպատակով: Այս համատեքստում հարկ է նշել, որ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջանակներում ձևավորված Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Հակակոռուպցիոն ցանցը 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ընդունել է «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» վերտառությամբ զեկույցը, որտեղ ներկայացված են Ստամբուլյան Հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի երրորդ փուլի արդյունքները: Նշյալ զեկույցի թիվ 5 հանձնարարականի 2-րդ մասում, մասնավորապես, նշված է, որ անհրաժեշտ է իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացում կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու վերաբերյալ քրեաիրավական դրույթները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:  
0 11383