Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.05.2017 - 15.06.2017 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաին» և «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացվող նախագծերի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է: Նախագծերի ընդունման արդյունքում կկատարելագործվի մայրության և խնամքի նպաստների ոլորտում իրավունքների իրականացման ընթացակարգերը՝ նվազագույնի հասցնելով ոչ իրավաչափ վճարումների հավանականությունը։ Բացի այդ, սահմանվում են վարձու աշխատողին աշխատանքի ընդունելու, աշխատանքից ազատելու, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու, այդ արձակուրդը ավարտվելու դեպքերում գործատուի կողմից գրանցման հայտ ներկայացնելու ժամկետները: 3 1 0 10023
Լրամշակման փուլում է Քննարկվել է 30.05.2017 - 14.06.2017 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-223-Ն օրենքի ընդունմամբ (ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ին): Միաժամանակ, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 121-րդ կետով նախատեսվում է ընդլայնել սոցիալական պաշտպանության ոլորտում էլեկտրոնային ծառայությունները` ներդնելով մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի համար առցանց դիմելու համակարգ: 2 0 0 10009