Լրամշակման փուլում է Քննարկվել է 12.11.2021 - 27.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԻԾ Առարկայական ուսուցչի խնդիր ունեցող դպրոցներում որակյալ կրթության կազմակերպման նպատակով նախատեսվում է էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրում: Մենթոր դպրոցների ցանցի ստեղծման և հեռավար ուսուցման համակարգերի գործածամամբ ուսուցման կազմակերպման ծրագիրը նպատակ ունի ապահովելու հավասարապես որակյալ կրթություն ՀՀ դպրոցների բոլոր աշակերտների համար՝ ակտիվացնելու միջդպրոցական համագործակցությունը, լրացնելու մանկավարժական կադրերի պակասը սահմանամերձ կամ փոքր դպրոցներում, աջակցելու ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը, էլեկտրոնային ուսուցման գործիքների կատարելագործմանը: 11 6 1 7906