Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

24.03.2026 10.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը լրացնել մի շարք լավարկող բնույթի կարգավորումներով: Մասնավորապես, նախատեսվում է վերանայել ռիսկայնության հաշվարկման որոշ մեխանիզմներ, որոնք բավարար չափով չեն արտացոլում ուսումնական հաստատությունների գործունեության իրական ռիսկային պատկերը։
Մնաց {days} օր
0 212

Քննարկվել է 25.11.2025 - 17.12.2025

«ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի Եվրոպական մոնիթորինգի և գնահատման ծրագրի / Եվրոպական շրջակա միջավայրի Գործակալության (EMEP/EEA) օդի աղտոտիչների արտանետումների հաշվարկման ուղեցույցի (2023 թվականի հրատարակչություն) դրույթներին համապատասխան անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանության և տվյալների համադրելիության ապահովում։
Մնաց {days} օր
0 1578

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրաման  «Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրամանի նախագծի ընդունմամբ կապահովվի համայնքային ծառայության պաշտոնների կառուցվածքային և բովանդակային միասնականությունը, ծառայողական հարաբերությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համայնքային կառավարման համակարգի արդիականացումը՝ ժամանակակից կառավարման պահանջներին համապատասխան։
Մնաց {days} օր
0 1497

Քննարկվել է 28.08.2025 - 12.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 207-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 207-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 1535

Քննարկվել է 14.08.2025 - 04.09.2025

«Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման ապահովմամբ:
Մնաց {days} օր
0 2248

Քննարկվել է 05.06.2025 - 20.06.2025

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2025 թվականի ապրիլի 15-ի «Օդի աղտոտվածության նվազեցման կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը հաստատելու մասին» N 27-Ա որոշման,  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» N 666-Լ որոշմամբ սաhմանված ԵՄ օրենսդրությանը  մոտարկման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 6-րդ հոդվածի ապահովման պահանջներից։  «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքը լրամշակվել է 2022 թվականին։ Սակայն օրենքով սահմանված դրույթների կիրարկման արդյունքում, մասնավորապես, արտանետումների կառավարման, սահմանափակման և գույքագրման գործընթացը ճշգրիտ ապահովելու համար, ինչպես նաև միջազգային պարտավորությունների կատարման ընթացքում, անհրաժեշտություն առաջացավ օրենքում կատարել փոփոխություն և լրացումներ։   
Մնաց {days} օր
0 2385

Քննարկվել է 21.05.2025 - 06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1570-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի  ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության մեջ իրականցնել մի շարք բարելավող բնույթի փոփոխությունները՝  ապագայում ստուգումներ նպատակաուղղելով առավել ռիսկային ոլորտներ:
Մնաց {days} օր
0 2132

Քննարկվել է 20.03.2025 - 04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգավորումները համապատասխանեցնել ՀՕ-475-Ն oրենքի կարգավորումներից բխող պահանջներին և լավարկել քաղաքացիական ծառայության հավաքագրման և համալրման գործընթացները։
Մնաց {days} օր
0 2397

Քննարկվել է 03.10.2024 - 18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ընթացում որպես ստուգման մեթոդ նաև սյունակաշարերի սահմանմամբ և ըստ այդմ՝ վերահսկողության գործընթացում որոշակի փոփոխություններով պայմանովորված անհրաժեշտություն է առաջացել նույն մոտեցման շրջանակներում փոփոխություններ նախատեսել նաև Կրթության տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը, ինչն էլ և առաջարկվում է  իրականացնել նախագծով:
Մնաց {days} օր
0 3261
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: