Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.03.2024 - 27.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
46 7987

Քննարկվել է 08.09.2023 - 23.09.2023

«ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից իրականացվող խորհրդակցության արդյունքում հայտարարատուին տեղեկությունների տրամադրման ձևաչափը․ 3) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև տեղեկությունների փոխանակման ժամկետներն ու դրանց գործողության շրջանակը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հայտարարատուների կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ 2-րդ և 3-րդ մեթոդների կիրառման համար հիմնավորված արժեքային հիմքի ընտրության համար մաքսային մարմիններից համապատասխան տեղեկատվության ստացման հնարավորությունը։
0 1980

Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
26 6953

Քննարկվել է 22.09.2022 - 14.10.2022

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Չափագիտության ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Ներկա փուլում հաշվի առնելով չափագիտության ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, ինչպես նաև նախագծի կարգավորման ոլորտը (գործընթացները) գործող փորձին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշակի հոդվածներ՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային թերությունների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր կարգավորումների սահմանում։
0 2975