Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.08.2024 - 23.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվեն քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ խրախուսական նորմերը և նախատեսվող կարգավորումների արդյունքում կբարձրանա հարկային և մաքսային  կարգապահությունը  և կկանխարգելվեն հարկային և մաքսային հանցագործությունների կատարման դեպքերը։
33 8470

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 16.03.2020 - 01.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) նախատեսել նոր 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով: Օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաներն (պատժելիությունը) թողնել առանց փոփոխության` միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար, հետևաբար նշված հոդվածի վերնագրից և բոլոր մասերի դիսպոզիցիաներից առաջարկվում է հանել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ» բառակապակցությունները: Նոր հոդվածի համարը` «267.2», լրացնել Օրենսգրքի բռնագանձումը նախատեսող` 103.1 հոդվածում ինչպես նաև մաքսանենգությունների բոլոր տեսակների հասկացությունը սահմանող օրենսգրքի 215.1 հոդվածի 7-րդ մասում:
0 5813