Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 23.04.2024 - 29.05.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1666-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ           Ներկայումս  Որոշմամբ կանոնակարգված են մի շարք պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների հատկացման, սպասարկման և շահագործման գործընթացները։  Որոշման ընդունումը նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգել հանրային իշխանության բոլոր մարմիններին հատկացվող տրանսպորտային միջոցների  հատկացման, շահագործման, ձեռքբերման գործընթացները։
0 1529

Քննարկվել է 22.03.2024 - 08.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի հունվարի 11-ի «Քաղաքացիական ծառայության պաշտոնի գնահատման, դասակարգման, անվանումների, քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի կազմման, պաշտոնների ընդհանուր համակարգում տեղակայման, իրավունքների և պարտականությունների, անվանացանկի վարման, ինչպես նաև տվյալ քաղաքացիական ծառայության պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ սահմանելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 3-Ն որոշմամբ սահմանված հավելվածի N 3 ցանկն անհրաժեշտ է շարադրել նոր խմբագրությամբ։
0 1474

Քննարկվել է 04.03.2024 - 19.03.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի N 350 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 1997 թվականի օգոստոսի 19-ի «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հատատելու մասին» N 350 որոշումը:
0 1395