Քննարկվել է 22.08.2023 - 06.09.2023 ««ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով սահմանվել է՝ 1) Հանրային խորհրդի շրանակներում գործող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման և գործունեության նպատակներն ու սկզբունքները, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը ուղղված է նախևառաջ 1991 թվականի սեպտեմբերից մինչև 2022 թվականը ներառյալ տեղի ունեցած` դեպքերի և իրադարձությունների շրջանակում կամ դրանց հետևանքով տեղի ունեցած՝ մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների վերաբերյալ փաստերի հավաքագրմանը և ուսումնասիրմանը, որը պետք է գործի հետևյալ սկզբունքների հաշվառմամբ` անձանց իրավունքների և արժանապատվության հարգում և պաշտպանություն, անկախություն, օբյեկտիվություն և անկողմնակալություն, քաղաքական չեզոքություն, կոլեգիալություն, ֆինանսական ինքնուրույնություն, հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, համագործակցություն. 2) Փաստահավաք հանձնաժողովի իրավասությունների շրջանակը և լիազորությունները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովի կողմից ուսումնասիրվող դեպքերը և իրադարձությունները պետք է ներառեն՝ ա. համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հանրաքվեների կազմակերպում և անցկացում, բ. հետընտրական գործընթացներում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ. հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումներ, դ. անձանց սեփականության իրավունքից զրկելու այլ դրսևորումներ, ե. ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր, զ. վերոնշյալ դեպքերի և իրադարձությունների հետ համակարգային առումով փոխկապակցված այլ դեպքեր և իրադարձություններ, որոնց անհրաժեշտ և հիմնավոր կհամարի անդրադառնալու: Թվարկված դեպքերի ուսումնասիրության համար Փաստահավաք հանձնաժողովը լիազորված է անձից ստանալ տեղեկություններ, կազմակերպել այցելություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ստորաբաժանումների գտնվելու վայրեր, ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից օրենքով պահպանվող գաղտնիքի վերաբերյալ օրենսդրության սահմաններում պահանջել և ստանալ դեպքերին, իրադարձություններին և խախտումներին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր` անկախ նյութական կրիչի ձևից և տեսակից, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից, բացառությամբ դատարանների ու դատավորների, պահանջել և ստանալ դեպքերի և իրադարձությունների վերաբերյալ պարզաբանումներ, պահանջել անցկացնելու հետազոտություններ և տրամադրել եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ, ծանոթանալ քրեական, քաղաքացիական, վարչական և կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները և որոշումներն օրինական ուժի մեջ են մտել, ինչպես նաև այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է այդ գործերի հարուցումը և իրականացնելու այլ գործողություններ: 3) Փաստահավաք հանձնաժողովի կազմավորման կարգը և կառուցվածքը, անդամներին ներկայացվող պահանջները, մասնավորապես` Փաստահավաք հանձնաժողովը գործելու է մինչև իր եզրափակիչ զեկույցի հրապարակումը, որի համար սահմանված է երկու տարի ժամկետ, իսկ նրա անդամները ընտրվելու են Հանրային խորհրդի կողմից. 4) Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման և գործունեության կարգը, նախատեսվում է իրականացնել նիստերի միջոցով. 5) Փաստահավաք հանձնաժողովի կողմից զեկույցների կազմման և հրապարակման կարգը, մասնավորապես` Նախագծով նախատեսվում է, որ Փաստահավաք հանձնաժողովը իր գործունեության արդյունքում կազմելու է եզրափակիչ զեկույց, որը պարունակելու է խախտումների նկարագրությունը և Փաստահավաք հանձնաժողովի եզրակացություններն ու առաջարկությունները, իսկ ընթացիկ աշխատանքների ամփոփման և հրապարակայնության ապահովման նպատակով նախատեսվում է միջանկյալ զեկույցներ ներկայացնելու կարգը: Փաստահավաք հանձնաժողովի եզրափակիչ զեկույցը Հանրային խորհրդի հատսատումից հետո ներկայացվելու է Կառավարություն և Ազգային ժողովի խմբակցություններին: 6) Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման անհրաժեշտությունից բխող կարգավորումներ են սահմանվել հարակից օրենքում: 2 6 0 3217
Քննարկվել է 03.06.2021 - 20.06.2021 «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը տեսական մակարդակում կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, իսկ գործնականում կնպաստի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմանը: 0 0 0 5227
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.04.2021 - 20.04.2021 «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը և «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի կատարումը համակարգող խորհրդի անհատական կազմը, գործունեության կարգը և հաշվետվությունների ներկայացման ձևաչափը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ Նախագծերով առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022թթ. Գործողությունների ծրագրում ներառել նոր միջոցառումներ՝ ուղղված Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով առաջացած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների հասցեագրմանը, փոփոխություններ և լրացումներ կատարել ԳԾ-ի որոշ միջոցառումներում՝ համապատասխանեցնելով դրանք առկա իրավիճակին: Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ վարչապետի 2020թ. մարտի 2-ի թիվ 282-Ա որոշմամբ սահմանված Գործողությունների ծրագրի Համակարգող խորհրդի անհատական կազմում՝ այն համապատասխանեցնելով Կառավարության գործող կազմի հետ:Միևնույն ժամանակ, ԳԾ-ով նախատեսված միջոցառումների գնահատման չափորոշիչները հստակեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել նաև միջոցառումների կատարման վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ձևաչափում: 2 0 0 6559
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.02.2020 - 25.02.2020 ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագիր Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերները դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները՝ - վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը՝ թե ծրագրերի բովանդակության, և թե պատրաստման մեթոդի տեսանկյունից, - ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում՝ ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոոխությունների, - ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան, - իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում, - հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը, - բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը՝ նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ՝ պետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով, - արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ՝ միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին։ 34 2 33 27437
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.03.2017 - 24.03.2017 «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թթ. գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման և Գործողությունների ծրագրի նախագծերի վերաբերյալ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 29-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ ամրագրվել է, որ մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումը և պաշտպանությունը ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության իրավաքաղաքական ու բարոյական առաջնահերթություններից է` սահմանադրական զարգացումների և պետական ու հանրային ինստիտուտների գործունեության առանցքը: Մարդու իրավունքների պաշտպանությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ ՀՀ կառավարությունն ելնում այն բանից, որ հասարակական կյանքի քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտներում առկա են հիմնահարցեր, որոնց հանգուցալուծումը պահանջում է գործադիր իշխանության մարմինների համակարգված աշխատանք և օրենսդրական փոփոխություններ: Ուստի, ՀՀ կառավարությունն իր գործունեության կարևորագույն ուղղություն է համարում հետևողական աշխատանքը մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդման, այդ ոլորտում առկա մարտահրավերներին գործնական լուծումներ տալու ուղղությամբ: Համապատասխանաբար, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների այս ծրագրի ընդունումը ամրագրված է 2016 թվականին ընդունված ՀՀ կառավարության գործունեության ծրագրում: 2 0 0 9586