Քննարկվել է 18.10.2023 - 02.11.2023 ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ (ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանում ձևավորվում է «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմ» (կրճատ` ՀԱԱԲԹ)` Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների ժամանակ և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս միջազգային մարդասիրական առաքելությունների շրջանակներում տուժածներին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով: 0 0 0 2672
Քննարկվել է 02.08.2023 - 17.08.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1432-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի հիմնական նպատակն է մարդասիրական օգնության կարգով Նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման, հաշվառման ու բաշխման գործընթացների արդյունավետության բարձրացումը, նպատակային օգտագործման և հանրային վերահսկողության ապահովումը: Նախագծի ընդունմամբ՝ գործընթացի իրականացումը հիմնականում կատարվելու է գործող էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով, ապահովելու է տեղեկատվության համաժամանակյա հասանելիությունը բնակչությանը։ 1 0 0 3562
Քննարկվել է 23.08.2021 - 07.09.2021 «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում կհայտարարվի համաներում, որը կտարածվի 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական գործողություններին մասնակցած՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված զինծառայող անձանց վրա, որով կկարգավորվեն պետություն-քաղաքացի որոշակի իրավական փոխհարաբերություններ: Արդյունքում պետությունը, համաներում հայտարարելով, գնահատում է ռազմական գործողությունների ընթացքում իր զինված ուժերի կողքին կանգնելու քաղաքացիական պարտքի կատարման վեհ գործին նվիրումը, ինչին ի պատասխան ցուցաբերում է մարդասիրական մոտեցում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ: 26 13 12 20549