Քննարկվել է 13.02.2024 - 28.02.2024 «ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 250-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքացիների, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքաշինական օբյեկտների շահագործման մատչելիության և շենքերի անձնագրավորման ապահովում: 11 1 0 1516
Քննարկվել է 12.11.2021 - 28.11.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 98-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի» (Ծրագիր) շրջանակներում ֆիզիկական անձի կողմից կառուցված անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում այն երկրորդային շուկայից ձեռք բերված համարելու, ինչպես նաև վարկի 2 կամ 4 տոկոս սուբսիդավորումից օգտվելու վերաբերյալ իրավական կարգավորումների անհստակության հետ: 4 1 0 5006
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.12.2018 - 27.12.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի № 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում փոփոխություն կատարելու մասին 3 0 1 8283
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 27.07.2017 - 12.08.2017 Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ծրագրի հիմնական նպատակն է` հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով` վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և արդյունքում տնտեսավարողների կարողությունների ընդլայնումը և արդիական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելը: Ծրագրով նախատեսվում է վարկավորման պայմանների սահմանում ըստ վարկավորման ուղղությունների, վարկավորման մեխանիզմների, սուբսիդավորման ձևի ու չափի հստակեցում: Ծրագրի իրականացման արդյունքում կբարձրանա ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակը, ինչը կհանգեցնի համախառն արտադրանքի աճին, էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը, կբարձրանա գյուղատնտեսության ոլորտի ներդրումային գրավչությունը, կընդլայնվեն գյուղատնտեսությունում տնտեսավարողների կարողությունները, սահմանված ժամկետում և պահանջներին համապատասխան կիրականացվեն գյուղատնտեսական մթերքների արտադրության կազմակերպման աշխատանքները, հնարավորություններ կապահովվեն ագրոտեխնիկական պահանջների կատարման, անասնապահությունում գյուղատնտեսական կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների բարելավման, արտադրության արդյունավետության բարձրացման համար, կստեղծվեն հնարավորություններ գյուղատնտեսությունում արդիական տեխնոլոգիաների ներդրման, տնտեսությունների խոշորացման, վարկառուների ռեեստրի վարման միջոցով վարկավորման առաջնահերթ խնդիրների բացահայտման համար. 1 0 1 11189