Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.11.2022 - 02.12.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեն, պահանջներ՝ բնակելի տարածք օտարած չլինելու մասով): Միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 285-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 40 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ որոշմամբ նախատեսվում է Բնակարանի գնման վկայագրի գործող ժամկետը (2022 թվականի դեկտեմբերի 1) երկարացնել 3 ամսով` մինչև 2023 թվականի մարտի 1-ը: 4 4 0 2607