Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 24.07.2024 - 09.08.2024 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով գործող «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասում և Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով գործող Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասում կատարված փոփոխությունները, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 1501, 1504-150․10 հոդվածներով նախատեսված տուգանքների չափի վերանայման անհրաժեշտությամբ 4 8 0 1080
Քննարկվել է 07.11.2022 - 25.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաuտանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածով նախատեսված ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցառումների 57-րդ կետի կատարման անհրաժեշտությամբ, որը նպատակ ունի կանոնակարգել ճանապարհների պաշտպանական գոտիներում գտնվող տարածքների կառուցապատման հետ կապված հարցերը: 1 2 0 2928