Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

01.04.2026 16.04.2026
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՈԼՈՐՏԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2024թ. ուժի մեջ մտած «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքում ներառված է «մասնագիտական կրթության ոլորտային որակավորումների շրջանակ» նոր հասկացություն, որով սահմանվում են մասնագիտական կրթության մակարդակի որակավորումների խումբը և դրա հետ կապված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներն ապահովելու պահանջները, և համաձայն «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի` Մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը հաստատում է ոլորտային որակավորման շրջանակի մասնագիտական կրթության յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիրը։ Առաջիկա տարիներին նախատեսվում է մշակել տասնյակից ավելի ոլորտային որակավորումների շրջանակներ, որոնց մշակման համար կպահանջվեն համապատասխան հմտություններ և կարողություններ ունեցող փորձագետներ: Իրավական ակտի ընդունմամբ հնարավոր կլինի աջակցել ՄԿՈՒ նոր օրենքի դրույթների իրականացմանը՝ հատկապես ՄԿՈՒ շարունակականության տեսանկյունից, և նպաստել հմտությունների բնութագրերի և զբաղմունքների համապատասխանությանը Ոլորտային որակավորումների շրջանակներին։
Մնաց {days} օր
0 129

Քննարկվել է 22.07.2022 - 06.08.2022

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի հավակնորդները հստակ կպատկերացնեն ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման պահանջները և ձևաչափը, կկարողանան մշակել դպրոցի զարգացման ծրագիրը՝  հաշվի առնելով տվյալ ուսումնական հաստատության առանձնահատկությունները, կիրականացնեն անհրաժեշտ ուսումնասիրություն և վերլուծություն՝ ուսումնական հաստատության իրական վիճակը, մարտահրավերները և խնդիրները գնահատելու համար՝ մշակելով արդյունավետ զարգացման ծրագիր:
Մնաց {days} օր
1 7466
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: