Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.03.2022 - 14.04.2022 Ատենախոսությունների հիմնական արդյունքները և դրույթները հրատարակելու համար Բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակություններին ներկայացվող չափանիշները հաստատելու մասին Թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգ»-ի 10-րդ կետի համաձայն՝ «Ատենախոսության հիմնական արդյունքները և դրույթները մինչև ատենախոսության պաշտպանությունը պետք է հրատարակվեն միջազգային նշանակություն ունեցող գրախոսվող գիտական հրատարակություններում և Բարձրագույն որակավորման կոմիտեի սահմանած ցուցակում ընդգրկված գիտական հրատարակություններում»: Գործող չափանիշների համաձայն՝ պարբերականների համար սահմանված բացի ընդհանուր տեխնիկական պահանջներից, կան նաև բովանդակային պահանջներ, որոնք, սակայն, ունեն չափելիության խնդիր և կարող են մեկնաբանվել տարբեր կերպ։ Բացի այդ, բացակայում են պարբերականների միջազգայնացմանը նպաստող չափանիշներ, որոնք անհրաժեշտ են պարբերականների որակի շարունակական բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից։ Առաջարկվող փոփոխությունների շնորհիվ պարբերականներին առաջադրվում են նոր պահանջներ, որոնց բավարարելը կօժանդակի միջազգային համագործակցությանը և պարբերականների՝ միջազգային գիտական շտեմարաններում ընդգրկվելուն։ 0 0 0 4632