Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024

«Կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգը, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը հաստատելու մասին» Կառավարության որոշման Ըստ նոր իրավակարգավորումների՝ հստակ կնախատեսվեն հոսակորուստների դիտանցման այն օբյեկտները (սառնամատակարարման, օդորոկման, ջերմային պոմպերի և սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգեր), որոնք ենթակա կլինեն հոսակորուստների դիտանցման: Բացի այս, նախատեսված կլինեն ժամանակահատվածներ, որոնք կենթադրեն պարտադիր հոսակորուստների դիտանցում: Կսահմանվեն նաև դրույթներ, որոնք կվերաբերեն գրանցամատյանի ստեղծմանը և վարմանը, թղթային տարբերակին վերաբերող պահանջներին:    
0 1314

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.03.2022 - 26.03.2022

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» , «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ           Նախագծի ընդունմամբ սահմանվում են մի շարք հասկացություններ և նախատեսվում են կառավարության և պետական լիազոր մարմնի համար ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալու իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը: Բացի այս, տնտեսավարողների համար նախատեսվելու է պարտականություն՝ պետական համապաստասխան մարմնի սահմանված պահանջի դեպքում ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաև կսահմանվի մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք:              Նախագծի ընդունմամբ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսավարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչն ուղղված է ամբողջական դարձնելու իրավական գործիքների այն համախումբը, որոնք միտված են լինելու ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը առանց բացթողումների և լրիվությամբ: Արդյունքում դա հնարավորություն կտա լուծելու բնապահպանական որոշ խնդիրներ և ապահովելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը:
0 4009

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 05.12.2019 - 20.12.2019

«ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՀՈՍԱԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կլիմայի գլոբալ փոփոխությունը մարդկության առջև ծառացած խոշոր մարտահրավերներից է: Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, առավել հրատապ է դարձել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը:    Թեպետ ջրային ռեսուրսները համարվում են վերականգնվող ռեսուրսներ, այնուամենայնիվ, ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու և տնտեսությունը բնական նոր պայմաններին հարմարեցնելու համար անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործմանը, պաշարների կուտակմանը և ջրային համակարգերում հոսակորուստների կրճատմանը:
0 6737

Քննարկվել է 02.04.2019 - 17.04.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն և 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի N 338-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված միջոցառումների ցանկի 8-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 539-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի կատարման ժամկետները երկարաձգել՝ հայեցակարգից բխող միջոցառումները մշակելու նպատակով։
0 7031

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.11.2017 - 14.12.2017

«Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ  «Ջրային համակարգերում հոսակորուստները կրճատելու նպատակով իրավական, տնտեսական, վարչական խթանիչների մշակման և ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծով ներկայացվում է հոսակորուստների կրճատմամբ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման հիմնական սկզբունքներն ու անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամաբ ջրային համակարգերի արդիականացման շնորհիվ նվազեցնել հոսակորուստները, բարելավել ջրօգտագործման արդյունավետությունը:
0 9597