Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2020 - 01.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) նախատեսել նոր 267.2 հոդված` հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների մաքսանենգության դեպքերի համար` թմրամիջոցների մաքսանենգության համար քրեական պատասխանատվություն նախատեսող հոդվածից առանձին, համեմատական առավել մեղմ պատժաչափերով: Օրենսգրքի գործող 267.1 հոդվածի սանկցիաներն (պատժելիությունը) թողնել առանց փոփոխության` միայն թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի համար, հետևաբար նշված հոդվածի վերնագրից և բոլոր մասերի դիսպոզիցիաներից առաջարկվում է հանել «հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր և դրանց պրեկուրսորներ» բառակապակցությունները: Նոր հոդվածի համարը` «267.2», լրացնել Օրենսգրքի բռնագանձումը նախատեսող` 103.1 հոդվածում ինչպես նաև մաքսանենգությունների բոլոր տեսակների հասկացությունը սահմանող օրենսգրքի 215.1 հոդվածի 7-րդ մասում: 2 4 0 5818