Քննարկվել է 02.05.2022 - 17.05.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է հաստատել նոր խմբագրությամբ Բժշկական օգնության և սպասարկման բնագավառի հետևյալ ստուգաթերթերը. «Մասնագիտացված բժշկական օգնություն: Հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման վերահսկողություն», որն ընդգրկում է 86 հարց, «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացման վերահսկողություն», որն ընդգրկում է 79 հարց: 2 0 0 3519
Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021 ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել Օրենքի Հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետի կատարման պահանջը: Մասնավորապես, Նախագծի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք կարող են անձամբ, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում` նաև օրինական ներկայացուցչի միջոցով, հոգեբուժական կազմակերպություն տեղափոխել Նախագծով սահմանված ցանկին համապատասխան առաջին անհրաժեշտության իրեր և պարագաներ` դրանցով իսկ իրացնելով օրենքով իրենց վերապահված իրավունքը 0 0 0 5461
Քննարկվել է 13.08.2021 - 29.08.2021 ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կապահովի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հոգեբուժական կազմակերպությունում հաշվառելու և հաշվառումից հանելու հետ կապված հարաբերությունները: 0 0 0 6054
Քննարկվել է 30.07.2021 - 14.08.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ¬ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 350-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-346-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի պահանջը: Ներկայում մշակվում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային հոգեբուժական օգնության և սպասարկման իրականացման նոր կարգ, որը կսահմանվի Առողջապահության նախարարի հրամանով` «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի դրույթներին համապատասխան: 0 0 0 5762
Քննարկվել է 18.09.2020 - 04.10.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի ԹԻՎ 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն առողջապահության բնագավառի «Վ» տառով նշված գործունեության տեսակներով զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում: 3 2 1 8537