Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.02.2024 - 19.02.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-327-Ն օրենքի՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահվել է սահմանել օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձի, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձի  երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները:  
0 1568

Քննարկվել է 20.08.2019 - 05.09.2019

Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին Հայաստանի և Ուկրաինայի կողմերի պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրվել է համաձայնություն այն մասին, որ  Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը Վանաձոր քաղաքում ունենա հյուպատոսություն: Հյուպատոսությունը պետք է սպասարկի Լոռու, Արագածոտնի և Արմավիրի մարզերը: Տարածքի անհատույց տրամադրումը ենթադրում է Հայաստանի Հանրապետության աջակցությունը այդ գործընթացին:
0 7246