Քննարկվել է 10.05.2024 - 25.05.2024 «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ (ՍՏԱՑԻՈՆԱՐ) ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԻԾ 1. Սույն շինարարական նորմերը կիրառելի են բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող (խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների համալիր և այլն՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի և համապատասխան սպասարկման պայմանագրերի համաձայն) ստացիոնար առողջապահական կազմակերպությունների կառուցման, վերակառուցման (հիմնանորոգման, վերականգնման, արդիականացման, ընդլայնման, վերազինման) նախագծային աշխատանքների կատարման համար։2. Բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների (այսուհետ՝ ԲԿԿ) շենքերի և շինությունների նախագծման ընթացքում անհրաժեշտ է ղեկավարվել առողջապահության, քաղաքաշինության և շրջակա միջավայրի օրենսդրական ակտերով, նորմատիվատեխնիկական փաստաթղթերով, միջազգային պայմանագրերի պահանջներով։ 5 2 0 1090
Քննարկվել է 12.02.2020 - 27.02.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունը, ինչն իր հերթին կնպաստի նաև մարզային դեպքերի սպասարկմանը, և մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերի խնայողությանը: 6 1 0 7682