Քննարկվել է 27.08.2024 - 11.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենսգրքի 160-րդ հոդվածում կատարված լրացումներին և վերոնշյալ սահմանափակումները սահմանել նաև եկամտային հարկի վերադարձման կարգում։ 0 4 0 995
Քննարկվել է 22.04.2024 - 07.05.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N205-Ն ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1321-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` յուրաքանչյուր եռամսյակ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացվի գործատուի կողմից՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևաչափով, որից հետո վարկառուն բացառապես էլեկտրոնային եղանակով կներկայացնի միայն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը: Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել, որ հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցի փոփոխության դեպքում դրա թղթային տարբերակը այլևս չի ներկայացվի հարկային մարմին: 5 4 1 1598
Քննարկվել է 06.07.2023 - 21.07.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակը հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա ընդլայնումը զսպելն է: 2 4 1 3485