Լրամշակման փուլում է Քննարկվել է 03.06.2023 - 19.06.2023 "Մշակութային օրենսդրության հիմունքներիի մասին" «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտի նույնականացման անհրաժեշտությամբ, որը կնպաստի պետության կողմից իրականացվող մշակութային քացաքականության արդյունավետության բարձրացմանը և ոլորտի առավել արդյունավետ կառավարմանը։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ 1-ին, 40 և 41-րդ կետին։ «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է 2002 թվականին, որպես ոլորտը կանոնակարգող մեկ միասնական իրավական փաստաթուղթ: 2011 և 2018 թվականներին նշյալ օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։ Առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ՀՀ-ում գործող պետական մշակութային կազմակերպությունների կառավարման ու ֆինանսավորման մոդելների փոփոխությամբ և կատարելագործմամբ։ 4 4 0 2489
Քննարկվել է 06.10.2017 - 22.10.2017 «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը մշակվել է ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ հավելվածի 9-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12 արձանագրային որոշման հավելվածով հաստատված «Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների» ծրագրի 3.9-րդ կետի: Նախագծի ընդունման նպատակն է ապահովել հանրակրթության ոլորտում սովորողների իրավական գիտակցության բարձրացումը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական հաստատություններում սովորողների իրավական գիտակցության բարձրացումը, ինչպես նաև իրավագիտության մասնագիտության համար նվազագույն կրթական աստիճան՝ բակալավրը: 9 4 0 9282